Թբիլիսիի Ճավճավաձե 33 հասցեի բնակիչները բողոքում են ընթացող շինարարական աշխատանքների դեմ:
Փողոցում շինարարական աշխատանքների դադարեցման հարցով դատական վեճը բնակիչները երկու անգամ շահել են, սակայն ճարտարապետական ծառայությունը այնուամենայնիվ 2018 թվականի փետրվար ամսին շինարարական աշխատանքները շարունակելու թույլտվություն է տվել:
Rustavi 2-ի հաղորդմամբ, շինհրապարակ է այցելել նաև սակրեբուլոյի անդամ Լևան Խաբեիշվիլին, ով աշխատանքները Թբիլիսիի քաղաքապետարանի շահերի հետ է կապել:
Բնակիչները Թբիլիսիի քաղաքապետարանից ու մասնավորապես քաղաքապետ Կախա Կալաձեից բացատրություն են պահանջում, սակայն ճարտարապետական ծառայությունից ասել են, որ հարցի վերաբերյալ մինչև դատական վեճի ավարտը մեկնաբանություններ չեն անելու: