
Բաթումիի Աղմաշենեբելիի և Տաբիձեի փողոցների խաչմերուկում գտնվող ինըհարկանի շենքի երրորդ հարկում պայթյուն է որոտացել։
Պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքից։ Ականատեսների վկայությամբ՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Պայթյունի հետևանքով այրվել է կենցաղային տեխնիկա. այս պահին հրդեհը մարվել է։