ԱՄՆ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) վերջին հետազոտության համաձայն՝ Վրաստանում կառավարության գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 54, իսկ բացասական՝ 38 տոկոսը։ Հասարակական կարծիքի հարցումն անցկացվել է 2023 թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 4-ը։
Հետազոտության համաձայն՝ Վրաստանի բնակչության մեծ մասը քաղաքականապես չի կողմնորոշվել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են այսօր՝ դեկտեմբերի 11-ին։
Հարցին, թե որ կուսակցությունն է իրենց հայացքներին ամենամոտը, հարցված քաղաքացիները պատասխանել են՝
- 47 տոկոսի կարծիքով՝ նման կուսակցություն չկա,
- 19 տոկոսը նշել է «Վրացական երազանքը»,
- 13 տոկոսը հրաժարվել է պատասխանել,
- 6 տոկոսը պատասխանել է՝ չգիտի,
- 4 տոկոսը նշել է «Ազգային շարժումը»,
- 12 տոկոսը՝ այլ կուսակցություններ։
«Բնակչության մեծամասնությունը չգիտի կամ չի նշել այն կուսակցությանը, որն առավել մոտ է իր տեսակետներին: Կուսակցությունների աջակցության անհատական ցուցանիշներն այնքան ցածր են, որ դրանք չեն կարող օգտագործվել ընտրությունների արդյունքները կանխատեսելու համար»,- ասվում է հետազոտության մեջ: