
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում բնակչության ավելի քան 80 տոկոսն ունի իմունիտետ։ Այս մասին Գամկղրեմիձեն հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո։
«Վերջնական հետազոտություններ դեռևս չունենք, բայց մեր ունեցած մոտավոր տվյալներով՝ իմունային շերտն այսօր 80%-ից բարձր է»,- ասել է Գամկղրելիձեն։