Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականի երրորդ եռամսյակում` նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսն աճել է 3,2 տոկոսով, իսկ տարեկան աճը կազմել է 10,7 տոկոս։
Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի երրորդ եռամսյակում` նախորդ եռամսյակի համեմատ, գների աճը հիմնականում նկատվել է առանձնատների հատվածում՝ 8,8 տոկոս։
2021 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` երկու հատվածում էլ թանկացում է գրանցվել. բնակարանները թանկացել են 10,9 տոկոսով, իսկ առանձնատները՝ 10,0 տոկոսով։
Ըստ Geostat-ի՝ Թբիլիսիի Մթածմինդայի, Վակեի և Սաբուրթալոյի շրջաններում և՛ բնակարանները, և՛ առանձնատներն ամենաթանկն են։