Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Bloomberg ֆինանսական համակարգի գլոբալ տնօրեն Թոդ Բայերի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Ըստ տեղեկության՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի կառավարության և Bloomberg-ի միջև արդյունավետ համագործակցությունը, անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերին և հետագա համագործակցության հեռանկարներին։
Բայերը Ղարիբաշվիլիին ներկայացրել է համատեղ իրականացվող A Pleasure Doing Business արշավի ամփոփ ներկայացումը։ Արշավի շրջանակներում պատրաստվել է Վրաստանի մասին գովազդ և նախատեսվում է նաև մարքեթինգային արշավ, որի օգնությամբ միլիոնավոր մարդիկ իմացել են Վրաստանում բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրի մասին։
«Նշվել է, որ Bloomberg-ի և Վրաստանի կառավարության հետ համագործակցության մանդատի շրջանակներում, միջազգային մեդիա արշավների միջոցով նպաստում է Վրաստանի դիրքավորմանը որպես տարածաշրջանային հանգույցի։
Քարոզարշավի ընթացքում Bloomberg-ն ակտիվորեն համագործակցել է կառավարության «Արտադրիր Վրաստանում» գործակալության և Զբոսաշրջության ազգային վարչության հետ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: