Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտնում է, որ նախագահ Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին և նախագահին՝ Ուկրաինային ցուցաբերած անսասան աջակցության համար։
Հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղարը Twitter-ում գրել է.
«Ես խոսեցի նախագահ Զուրաբիշվիլիի հետ՝ շնորհակալություն հայտնելու անձամբ իր և վրաց ժողովրդի կողմից Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար և ընդգծելու Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:
Spoke with President @Zourabichvili_S to thank her for the people of Georgia’s support for Ukraine and to underscore the firm U.S. commitment to both Ukraine and Georgia’s sovereignty and territorial integrity.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) March 3, 2022
Հեռախոսազրույցից հետո, իր հերթին, Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Բլինկենին՝ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար:
Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարը շուտով կայցելի Վրաստան:
Great 📞 with @SecBlinken.Concurred in our mutual support for 🇺🇦. Appreciate the resolute support of our 🇺🇸 partner to our territorial integrity, security in challenging times
Thanks to @POTUS for supporting #NationalAccordProcess. Hope for Sec Blinken visit to 🇬🇪 in near future
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) March 3, 2022