Black Sea Arena-ն ներողություն է խնդրում

Black Sea Arena-ն անդրադարձել է օգոստոսի 15-ի համերգին՝ նշելով, որ գիտակցում է պատասխանատվության իր բաժինը.

«Մենք հասկանում ենք մեր հյուրերի զգացմունքները։ Բեմում արտիստի ելույթը Black Sea Arena-ի հայացքները չի ներկայացնում։ Մենք գիտակցում ենք պատասխանատվության մեր բաժինը, անկեղծորեն ներողություն ենք խնդրում։

Ռուսաստանը օկուպանտ է»,- ասված է Black Sea Arena-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ սոցցանցերում տեսանյութեր են տարածվել Black Sea Arena-ում The Killers-ի համերգից, որտեղ հանդիսատեսը բողոքել է, երբ խումբը բեմ է հրավիրվել ռուս թմբկահարին՝ ներկայացնելով համատեղ ստեղծագործություն։