«Ազատ բիզնես» ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ որը ստորագրել է ավելի քան 400 ընկերություն։
«Ներկայիս ճգնաժամը հատել է կուսակցական քաղաքականության սահմանները և անմիջական սոցիալ-տնտեսական վտանգ է ներկայացնում երկրի համար: Անհրաժեշտ է շտապ ապաէսկալացնել իրավիճակը: Լիցքաթափման ամենապրագմատիկ ճանապարհը նոր ընտրությունների անցկացումն է»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նրանք պահանջում են նաև Ամանորից առաջ ազատ արձակել վերջին գործընթացների ժամանակ ձերբակալված քաղաքացիներին:
Հայտարարությունը ստորագրողների թվում են Magti-ն, GPI Holding-ը, Barambo-ն և այլ ընկերություններ։