Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին քվեարկել է, կոչ է արել քաղաքացիներին այցելել ընտրատեղամասեր ու նույնպես քվեարկել երկրի ապագայի, կայունության, զարգացման ու խաղաղության օգտին:
Խոսելով իր քվեարկության մասին՝ Իվանիշվիլին աել է, որ քվեարկել է հանուն Վրաստանի եվրոպական ապագայի:
Միաժամանակ, Իվանիշվիլին անդրադարձել է նաև դաշինք կազմելու հարցին՝ նշելով, որ բացառում են դաշինքը: Նրա կարծիքով՝ «Վրացական երազանքը» 10-րդ գումարման խորհրդարանում ներկայացված կլինի մոտ 100 մանդատով:
«Մշտապես հետազոտություններ ենք անում: Կարծում ենք, ձայների 55-60 տոկոսը կստանանք: Բացի ներքին կուսակցական հետազոտություններից, այլ հետազոտություններ ևս գոյություն ունեն՝ չհաշված մեկ-երկու կեղծիքի վրա կառուցված հեռուստաընկերության հետազոտությունների արդյունքները: 100 մանդատանի կայուն մեծամասնություն կունենանք, պլյուս նվազագույնը 2 մանդատ»,- ասել է Իվանիվիլին: