
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը հրամանագիր է ստորագրել Վրաստանի հետ այսպես կոչված սահմանի անցակետերի ժամանակավոր բացման մասին։ Տեղեկությունը տարածում է Res գործակալությունը։
Խոսքը Ռազդախանի (Օձիսի/Մոսաբրունի), Սինագուրիի և Պերեուի (Պերևի) անցակետերի մասին է։
«Անատոլի Բիբիլովն ապրիլի 20-ին ստորագրել է հրաման, համաձայն որի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ, 2022 թվականի ապրիլի 21-ի առավոտյան ժամը 08:00-ից մինչև 2022 թվականի ապրիլի 25-ը ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում Ռազդախանի, Սինագուրի և Պերեուի անցակետերը բաց կլինեն»,- ասված է տեղեկատվության մեջ։
Կարդացեք նաև՝