
Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի չորրորդ միկրոշրջանում բետոնախառնիչ մեքենան 65-ամյա տղամարդու է վրաերթի ենթարկել: Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ տղամարդը տեղում մահացել է։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով։ Վարորդի ձերբակալության մասին տեղեկություն չի հաղորդվում: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 28-ին:
Ի դեպ, մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 21-ին, Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում բեռնատարը 15-ամյա դեռահասի էր վրաերթի ենթարկել. նա տեղում մահացել էր։