
«Վրացական երազանքի» պատգամավոր Էկա Բեսելիան խորհրդարանի իր համախոհների հետ նոր օրինագիծ է առաջարկում, որը ենթադրում է դադարեցնել առաջին և երկրորդ ատյանի դատարանների դատավորների անժամկետ նշանակումը:
Բեսելիայի խոսքով, նշված նախաձեռնությունն արդեն գրանցվել է խորհրդարանում:
«Անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնց արդյունքում դատական համակարգում նոր դատավորներ կլինեն: Նշված նախաձեռնությունը շատ մեծ նշանակություն ունի այն տեսանկյունից, որ դատական համակարգը չփակվի և դատավորներին անժամկետ չնշանակեն»,- հայտարարել է Բեսելիան:
Օրինագիծը ստորագրել են. Գեդևան Փոփխաձեն, Ալեքսանդրե Էրքվայան, Զվիադ Կվաճանտիրաձեն, Կոբա Նարչեմիաշվիլին, Լևան Կոբերիձեն, Դավիթ Ճիճինաձեն, Օթար Չրդիլելին, Էկա Բեսելիան և Լևան Գոգիչաիշվիլին: