Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացող Էկա Բեսելիան իր հետագա ծրագրերի մասին կխոսի տոներից հետո:
Լրագրողների հետ զրույցում նա բացառել է կուսակցությունը լքելու մասին տեղեկությունները: Հիշեցնենք՝ Բեսելիան իր հրաժարականի մասին հայտարարել է նախօրեին:
«Ինձ համար գլխավորն այն է, որ գերագույն դատարանի դատավորների անժամկետ նշանակման գործընթացը կանգ է առել: Կարևոր է նաև, որ հանձնաժողովը չդադարի գործել: Բազմաթիվ կարևոր ծրագրեր կան, օրինագծեր որոնց վրա անպայման կաշխատեմ նախագահի պաշտոնակատարի հետ: Ինչ վերաբերում է թիմը լքելուն, ուզում եմ հիշեցնել, որ «Վացական երազանքի» համահիմնադիրներից եմ և չեմ պատրաստվում լքել այն»,- ասել է Բեսելիան:
Նրա խոսքով պաշտոնը լքելու մասին խորհրդակցել է կուսակցության հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ: