Վրաստանի միացյալ բյուջեի եկամուտների համաձայն, 2023 թվականի հունվարին տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումներից Վրաստանի ստացած եկամուտն աճել է։
Ըստ տվյալների՝ հունվարին բեռնատարների տարանցումից ստացվել է 12 մլն 041 հազար 350 լարի, իսկ 2022 թվականի հունվարին այս ցուցանիշը կազմել է 5 մլն 348 հազար 454 լարի։ Ստացվում է, որ ճանապարհօգտագործման վճարներից ստացված եկամուտները տարեկան կրկնապատկվել են, ավելի կոնկրետ՝ 125 տոկոս աճ է արձանագրվել։
Ըստ այդմ՝ 2023 թվականի հունվարին Վրաստանի միջանցքով անցել է 34 հազար 403 բեռնատար, մինչդեռ 2022 թվականի հունվարին՝ 26 հազար 742 բեռնատար։ Արդյունքում վրացական միջանցքով տարեկան 28 տոկոսով ավելի շատ տարանցիկ բեռնատարներ են անցել։
Ի դպ, Վրաստանի սահմանին տրանզիտային բեռնատարների ճանապարհօգտագործման վճարը կազմում է 350 լարի։ Նշված սակագինը գործում է 2022 թվականի հունիսի 20-ից։ Մինչ այդ վարորդները պետք է վճարեին 200 լարի։