
Աջարիայի Խուլոյի մունիցիպալիտետի Տաբախմելա գյուղի կենտրոնական ճանապարհի մի հատվածը փլուզվել է, և բեռնատարն ընկել է առաջացած փոսը։
Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, բնակիչները փորձում են տարհանել բեռնատարը։
Կենտրոնական ճանապարհը մասնակի արգելափակված է։
Ըստ տեղացիների՝ ճանապարհի տակով ջուր է հոսում, որն էլ հավանաբար ճանապարհի փլուզման պատճառ է դարձել։