
Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին Վրաստանի տարանցիկ ճանապարհներից օգտվել է 271 925 բեռնատար, իսկ ավտոմոբիլային բեռնափոխադրումներից եկամուտն աճել է 7,7%-ով։
Գանձապետարանի տվյալներով՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին ճանապարհային հարկից (տարանցիկ) բյուջե է մուտքագրվել 54,3 մլն լարի (մոտ 1 732 4880.38 ԱՄՆ դոլար)։
Ըստ Տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնի նախագահ Պաատա Ցագարեիշվիլիի, տարանցման համար ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան բեռնատարների համար վճարը կազմում է 200 լարի (մոտ 64 ԱՄՆ դոլար)։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր