Բերման ենթարկվածների թիվը հասնում է 340-ի

Դեկտեմբերի 6-ի տվյալներով՝ եվրոպամետ ցույցերի ութ օրվա ընթացքում վարչական «իրավախախտումների համար» բերման է ենթարկվել 338 մարդ, որից 5-ը՝ դեկտեմբերի 6-ի գիշերը։ Այս մասին Radiotavisupleba լրատվամիջոցին հայտնել են ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ):

Իրավապահները բերման ենթարկվածներին մեղադրում են Վարչական օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտման մեջ, որը ենթադրում է ոստիկանության օրինական պահանջին չենթարկվել և մանր խուլիգանություն։

Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվում են բերման ենթարկվածների դատավարությունները։ Դատավորները բերման ենթարկվածներից մի մասի նկատմամբ կիրառում են վարչական տուգանքներ, իսկ մյուսների համար՝ վարչական ազատազրկում։

Բերման ենթարկվածներից շատերն ասում են, որ հատուկջոկատայիններն իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության են կիրառել։ Նրանցից մի քանիսին անհրաժեշտ է եղել տեղափոխել կլինիկա։ Որոշները լուրջ վնասվածքներ ունեն ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի տարբեր մասերում։ Եղել են դեպքեր, երբ բերման ենթարկվածները դատական ​​նիստերին մասնակցել  են արյունոտ հագուստով։

Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ նոյեմբեր-դեկտեմբերյան գործողությունների ընթացքում իրավապահների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և լրագրողների մասնագիտական ​​գործունեությանն ապօրինի միջամտության վերաբերյալ 319 հայտարարություն է ներկայացվել։