Մայիսի 2-ի երեկոյան և լույս 3-ի գիշերը Թբիլիսիի Հերոսների հրապարակում և դրա հարակից տարածքում «գործակալների օրենքի» դեմ ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 23 խաղաղ ցուցարարի, radiotavisupleba լրատվամիջոցին հայտնել են ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ):
Ըստ տեղեկությանը՝ բոլոր բերման ենթարկվածները մեղադրվում են մանր խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու մեջ։
Հայտնի է, որ մայիսի 2-ին ձերբակալվածների թվում են երաժիշտներ՝ «Քվեմեխի» խմբի անդամ Սանդրո Քերաուլին և Bedford Falls խմբի անդամ Միխո Կալանդարիշվիլին։ Ըստ Հանրային պաշտպանի հաղորդագրության՝ բերման ենթարկվածներից ոմանք խոսում են ոստիկանների կողմից ուժի ավելացման մասին: Ո՛չ հանրային պաշտպանը, ո՛չ էլ ՆԳՆ-ն չեն նշում, թե «գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերից բերման ենթարկվածներից քանիսն են ունեն ֆիզիկական բռնության հետքեր:
Ի դեպ, վերջին երեք օրերի ընթացքում ոստիկանությունը ցույցերից բերման է ենթարկել մոտ 100 խաղաղ ցուցարարի.
- ապրիլի 30-ի մայիսի 1-ի գիշերը՝ 63,
- մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ 5,
- մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ 23:
Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անունը ստացած «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։