
Ոստիկանական բաժանմունքից ազատ են արձակվել «Պուբլիկա» լրատվական ընկերության տնօրեն Զուրա Վարդիաշվիլին և «Տաբուլա»-ի թղթակից Բեքա Ջիքուրաշվիլին, ովքեր ձերբակալվել էին երեկ խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։
Ազատ արձակվելուց հետո Վարդիաշվիլին լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ 30-35 քաղաքացի դեռ ձերբակալված է։
Երեկ՝ մարտի 2-ին տեղի ունեցած ցույցի մասին մանրամասները կարդացեք ստորև՝
«Ո՛չ պուտինիստներին». խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ