
Խորհրդարանի մոտ ապրիլի 7-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վարչական կարգով բերման ենթարկված երեք երիտասարդները ազատ են արձակվել։
Թազո Կվեսելավան, Վատո Սամխարաձեն և Ռեզի Դումբաձեն 48 ժամ անցկացրել են մեկուսարանում։
Սամխարաձեն և Դումբաձեն սպասում են վարչական դատավարության նշանակմանը, իսկ Կվեսելավայի դատավարությունն արդեն կայացել է. դատավորը նրան տուգանել է 5000 լարիի չափով։
Երեքն էլ պատմել են, որ ոստիկանները բերման ենթարկելիս հայհոյել են իրենց, նաև մարմնական վնասվածքներ են ստացել։
Թազո Կվեսելավայի խոսքով՝ ինքը ձերբակալվել է ճանապարհն ապօրինի փակելու, ոստիկանի պահանջին չենթարկվելու, ոստիկանին վիրավորելու հիմքով։