
Վրաստանում ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության տարածած հայտարարության համաձայն, նախօրեին ցուցարարներին ցրելիս ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 200 քաղաքացու: Ըստ «Գիրչիի»՝ մոտ մեկ ժամ առաջ քաղաքային դատարանում ընթանում էր 3 բերման ենթարկվածների դատական նիստը:
Նրանք կազատազրկվեն 12 օրով: Բերման ենթարկվածները դատվել են վարչական իրավախախտման օրենսգրքի 166-րդ հոդվածով, ինչը ենթադրում է մանր խուլիգանություն, և 173-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ոստիկանության հրահանգներին չենթարկվել: