
«Երեկ մենք հանձնեցինք ԵՄ անդամ դառնալու թեկնածության հարցաշարը, վաղը կդառնանք ԵՄ անդամ և սա ամենամեծ հույսն է», — այս մասին Գերմանիայում, Բեռլինի պատի մոտ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին նշել է, որ Բեռլինի պատը վրացիների, մոլդովացիների, ուկրաինացիների և բոլորի համար այն օրինակն է, որ ամեն ինչ հնարավոր է։
«Բեռլինի պատը քանդվել է, քանդվել է նաև Խորհրդային Միությունը։ Անհնարին ոչինչ չկա», — ասել է Զուրաբիշվիլին