Բեռլինի դատարանը կասկածելի է գնահատել Վրաստանի «անվտանգ երկրի» կարգավիճակը

«Կան լուրջ կասկածներ, արդյոք Վրաստանի՝ որպես անվտանգ երկիր որակումը համապատասխանում է ԵՄ օրենսդրությանը, թե` ոչ». այս գնահատականը տրվել է Բեռլինի վարչական դատարանի հրապարակած որոշման մեջ։

2023 թվականին Գերմանիան Վրաստանին ճանաչել էր որպես անվտանգ երկիր, այսինքն՝ համարել էր, որ այս երկրում մարդու իրավունքների համակարգված խախտումներ և քաղաքական կամ այլ հիմքերով մարդկանց հետապնդումներ չկան։ Սա էապես հեշտացրել էր Գերմանիայի կողմից քաղաքական հիմքերով Վրաստանի քաղաքացիներին ապաստան չտալու ընթացակարգը, քանի որ դա հաստատում է անվտանգ կարգավիճակի օգտին գնահատականը: Հիմա այդ կարգավիճակը կասկածի տակ է դրված։

ԵՄ երկրների կողմից Վրաստանի՝ որպես անվտանգ երկիր ճանաչելը կարևոր է առանց վիզայի ռեժիմի համատեքստում։ Որպեսզի Վրաստանի առանց վիզայի ռեժիմը չլինի հարցականի տակ, երկիրը պետք է անվտանգ ճանաչվի Եվրոպայում:

Ժամանակին եվրոպական երկրները Վրաստանը ճանաչեցին որպես անվտանգ երկիր հենց այն բանից հետո, երբ Վրաստանի քաղաքացիների համար սահմանեցին առանց վիզայի ռեժիմ: Նշենք. օտարերկրացին, ում երկիրը չունի անվտանգ կարգավիճակ, պատասխան է ստանում Եվրոպայում ապաստանի դիմումի վերաբերյալ մոտավորապես 6 ամսում (և այդ ընթացքում օրինական հիմունքներով մնում է այնտեղ)։