
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին նա հայտնել է խորհրդարանում ելույթի ժամանակ՝ իշխող կոալիցիայի լուծարումից հետո:
«Ես ընդունում եմ, որ իմ առաջարկները համոզիչ չեն եղել և իմ կոչը չի լսվել: Ես որոշում եմ կայացրել իմ հրաժարականը Բելգիայի թագավորին ներկայացնել և ես անհապաղ մեկնում եմ թագավորի մոտ», — ասել է Շառլ Միշելը:
Հիշեցնենք՝ Բելգիայում կառավարական ճգնաժամը սկսվել է դեկտեմբերի սկզբին՝ Միգրացիայի մասին ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրի հարցում իշխող կոալիցիայի հետ տարաձայնությունների պատճառով։