Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի (ComCom) անդամները երրորդ անգամ՝ մինչև 2026 թվականը, հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել են Կախա Բեքաուրիին։ Հարկ է նշել, որ Բեքաուրին այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է եղել:
Հանձնաժողովի փոխանցմամբ՝ ընտրություններն անցկացվել են գաղտնի քվեարկությամբ, հանձնաժողովի ամբողջական կազմը միաձայն պաշտպանել է Բեքաուրիի թեկնածությունը և նույն օրը կայացած նիստում հաստատել ընտրությունների արդյունքները։
Ըստ հանձնաժողովի՝ Բեքաուրին կապի հանձնաժողովը ղեկավարում է 2017 թվականից։ Վրաստանի խորհրդարանը նրան առաջին անգամ հանձնաժողովի անդամ է ընտրել 2014 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2019 թվականին։
Բեքաուրին 1986-1992 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում՝ կիբեռնետիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտացմամբ:
Բեքաուրին, մինչ Հաղորդակցության հանձնաժողովի անդամ դառնալը, զբաղեցրել է մի քանի հեռուստաընկերությունների ղեկավար պաշտոններ, իսկ մինչ այդ զբաղվել է կրթական գործունեությամբ և դասախոսել է ESM Թբիլիսիի կառավարման ամբիոնում։