«Բազմազգ Վրաստան»-ն ընտրությունների դիտորդների թափուր աշխատատեղերի մրցույթ է հայտարարել

«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը՝ «Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության» (USAID) կողմից ֆինանսավորվող «Ընտրական գործընթացների մոնիտորինգ Վրաստանի էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում» ծրագրի շրջանակներում, հայտարարել է մրցույթ՝ 2024 թվականի խորհրդարանական մարմինների ընտրություններում դիտորդների թափուր աշխատատեղերի համար։

Կազմակերպությունը կդիտարկի ընտրությունները Քվեմո Քարթլիում, Սամցխե-Ջավախեթիում, Կախեթիում, Շիդա Քարթլիում և Մցխեթա-Մթիանեթիում:

Դիտորդի պարտականությունները

  • Կազմակերպության հովանու ներքո դիտարկել ընտրատեղամասում քվեարկության օրը տեղի ունեցող իրադարձությունները,
  • Ապահովել ընտրությունների ընթացակարգերի արդյունավետ մոնիտորինգ,
  • Ընտրատեղամասում թերություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն տրամադրել PMMG կենտրոնական գրասենյակին
  • Ընտրատեղամասում ընթացակարգային թերություններ հայտնաբերելու դեպքում արդյունավետ արձագանքել և բողոք պատրաստել։

Որակավորման պահանջները

  • Բակալավրի աստիճան կամ առնվազն երրորդ կուրսի ուսանող,
  • Նախապատվությունը կտրվի ընտրական ոլորտում փորձ ունեցող թեկնածուներին,
  • Ընտրական օրենսդրության տարրական իմացություն (ցանկալի է),
  • Ռուսաց լեզվի առնվազն B1 մակարդակի իմացություն (հայերենի, ադրբեջաներենի և/կամ թուրքերենի իմացությունն առավելություն կդիտվի),
  • պատասխանատվության բարձր զգացում,
  • Ֆորսմաժորային ռեժիմում աշխատելու ունակություն,
  • Անհրաժեշտ պայման՝ ունենալ Android և/կամ IOS-ով աշխատող սմարթֆոն։

Մանրամասների և դիմելու համար անցեք հղումով․ https://jobs.ge/ge/?view=jobs&id=563257&fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2QlnSltlC5MGb2yjm3AhtXy3FclV7pmHpmQlBZ4xzGo8BKQxPGm-Jhkxo_aem_TQeJKnI8YMvcR40soWdrng։