Բազմազանության երթ Թբիլիսիում

Թբիլիսիի Առաջին Հանրապետության հրապարակից դեպի խորհրդարան «Բազմազանության երթ» է մեկնարկել: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:

Վրաստանում ապրող տարբեր կրոնական և էթնիկ խմբերի ներկայացուցիչներ միավորվել են «Բազմազանության երթ»-ի ներքո: Երթի մասնակիցները նշում են՝ ցանկանում են իրենց ձայնն ու ջանքերը միացնել ընդհանուր գործին, որը փորձում է կասեցնել ավտորիտարիզմի խորացումը մեր երկրում և չշեղվել եվրաինտեգրման ուղուց։

«Որպես այս երկրի քաղաքացիներ` մեր պարտքն է միասին կրել մեր հայրենիքի ցավը և ակտիվորեն նպաստել նոր ազգային շարժմանը, որը պայքարում է հանուն ազատության, արդարության և արժանապատիվ ապագայի», — ասում են ցույցի մասնակիցները:

Ցուցարարները վեր են պարզել հետևյալ գրությամբ պաստառներ` «Պահանջում ենք նոր ընտրություն», «Միասին ռեժիմի դեմ», «Ազատություն ռեժիմի պատանդներին», «Ամենուր ոստիկաններ են, արդարություն՝ ոչ մի տեղ» և այլն: