
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցը շարունակվում է: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Երկրորդ օրն է քաղաքացիները բողոքում են ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ։
Խորհրդարանի կողային մուտքի մոտ՝ Ապրիլի 9-ի փողոցում, բացի հատուկ ջոկատայիններից, մի քանի շարքով տեղակայված է քրեական ոստիկանությունը, ներկա է նաև պարեկային ոստիկանությունը։