
Թբիլիսիի Դեմետրե Թավդադեբուլիի 35 հասցեում (Դիդի Դիղոմի) բազմահարկ շենքի շինարարության ընթացքում հողը փլուզվել է։
Ի դեպ, բազմահարկ բնակելի շենքի պատվիրատուն իշխող «Վրացական երազանք»-ի դոնոր Զվիադ Կոիավան է, որը 2021 թվականին իշխող կուսակցությանը նվիրաբերել է 40 հազար լարի։
Այս պահին շինարարությունը կասեցված է։ Շինարարության ղեկավարն ասել է, որ հնարավոր բոլոր փորձաքննությունները կանցկացնի ու կսկսի տարածքի ամրացման աշխատանքները։