
Քվեմո Քարթլիի Դմանիսիի մունիցիպալիտետի Ախա գյուղում ենթակառուցվածքային լայնածավալ նախագծի շրջանակներում կկառուցվի «Ախա Գրինս»-«Կանաչ հյուրանոց Երկրի վրա» բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր:
Ծրագրի շրջանակներում հյուրանոցային համալիրի համար գազատար կանցկացվի, որը բնակիչներին ևս կապահովվի բնական գազով։ Բացի այդ, տարածքում կիրականացվեն ճանապարհների վերականգնման աշխատանքներ, նախատեսվում է կազմակերպել ու զարգացնել տնտեսություն, պտղատու այգի:
Բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրը զգալիորեն կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը և տեղի բնակչության զբաղվածության խթանմանը։