
«Բաժանարար գիծ»՝ «օկուպացիոն գծի» փոխարեն. «Վրացական երազանք»-ի կառավարության փաստաթղթերում բնորոշումը փոխվել է, գրել է վրաստանյան timer.ge լրատվամիջոցը:
Վրաստանում, որի տարածքի ավելի քան 20 տոկոսն օկուպացրել է Ռուսաստանը, «օկուպացիոն գոտի/գիծ» բնորոշումը հանվեց, որով նկատի էին առնվում Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներին հարակից բնակեցված կամ չբնակեցված տարածքները, որոնք վերահսկում էր պաշտոնական Թբիլիսին։
«Վրացական երազանք»-ի կառավարության կողմից 2025 թվականի ապրիլի 1-ին հրապարակված որոշման մեջ նշված է «բաժանարար գիծ»:
Ընդհանուր առմամբ, «բաժանարար գիծ» տերմինն օգտագործում է ԵՄ դիտորդական առաքելությունն իր զեկույցներում՝ հաշվի առնելով դիվանագիտական էթիկետը։ Այնուամենայնիվ, «Վրացական երազանք»-ի կառավարությունը, որը ներկայացնում է մասամբ օկուպացված երկիր, չունի դիվանագիտական, նույնիսկ խորհրդանշական պարտավորություն՝ փոխարինելու համեմատաբար խիստ բնորոշումն ավելի մեղմ տարբերակով, հատկապես որ «օկուպացիոն գոտի/գիծ» տերմինը հաճախ է օգտագործվում Վրաստանի դաշնակից երկրների, դիվանագետների և քաղաքական գործիչների հայտարարություններում։