Բայրամովը շնորհավորել է նորանշանակ Բոճորիշվիլիին

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանի ԱԳ նախարարը շնորհավորել է վրացի գործընկերոջը Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պաշտոնում։

Ընդգծվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական գործընկերության կարևորությունը, և պատրաստակամություն է արտահայտվել խորացնելու երկուստեք համագործակցությունը։ Ընդգծվել է երկրների միջև բարձր մակարդակի այցերի փոխանակման դինամիկայի պահպանման կարևորությունը։

«Նախարարներն ընդգծել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության կարևորությունը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար և ևս մեկ անգամ նշել է Վրաստանի անսասան աջակցությունն Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», — հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից: