«Պուտինը ներխուժեց Վրաստան այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ուներ 150 000 զինվոր Իրաքում և Աֆղանստանում։ Չկա որևէ կապ արտաքին պատերազմներին մեր մասնակցության և հետխորհրդային տարածքում ռուս առաջնորդների հաշվարկների միջև», — հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Ջո Բայդեն-Վլադիմիր Պուտին տեսակապի միջոցով բանակցություններից հետո ճեպազրույցում Ջեյք Սալիվանը հայտարարել է, թե որոշ «Հանրապետականներ» Բայդենին մեղադրում են Պուտինի հարցում չափազանց թույլ լինելու մեջ, և, որ նա կօգտագործի «Nord Steam 2»-ը պատժամիջոցները մեղմելու և Աֆղանստանից զորքերը դուրս բերելու համար։
Ջեյք Սալիվանի խոսքով՝ նախագահ Բայդենը հասկացրել է Վլադիմիր Պուտինին, որ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում ԱՄՆ-ն գործընկերների հետ միասին կոշտ քայլերի կդիմի։
Սալիվանը նաև ընդգծել է, որ եթե Ռուսաստանը ռազմական ագրեսիայի դիմի, ապա ԱՄՆ-ն ուկրաինացիներին լրացուցիչ պաշտպանության միջոցներ կտրամադրի։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 7-ին տեսագագաթնաժողով է տեղի ունեցել Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր