Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և վրաց ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
Նամակում ասվում է, որ վրացի և ամերիկացի ժողովուրդներին ամուր կապում է անկախության ոգին և ազատության նկատմամբ համատեղ հավատարմությունը:
«Մենք նշում ենք Վրաստանի անկախությունը, բայց նաև ընդունում ենք այն փաստը, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի օկուպացիան սահմանափակում է շատ վրացիների՝ օգտվելու հիմնարար իրավունքներից և ազատություններից», — ասվում է Բայդենի շնորհավորական նամակում:
Նամակում նաև ասվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել ինքնիշխան վրացական տարածքների օկուպացիան.
«Միացյալ Նահանգները նաև կշարունակի աջակցել վրաց ժողովրդին խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ազատության ճանապարհին:
Միացյալ Նահանգները շարունակում է ամուր գործընկերություն հաստատել վրաց ժողովրդի հետ բարեփոխումների գործընթացում և ամրապնդելու երկրի դիրքերը եվրատլանտյան համայնքում»։
Բայդենը նմակում նաև նշել է Վրաստանի ներդրումը համաշխարհային անվտանգության հարցում։
Նշենք, որ այսօր Վրաստանում նշվում է անկախության օրը։