Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի Գորի-Քարելի հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) երկու աշխատակից է մահացել:
Վրաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ 1993 թվականին ծնված, նախկինում դատապարտված Գ.Լ.-ն Քարելիի հատավածում մեծ արագությամբ է վարել մեքենան և հարվածել մղայրուղու եզրին կանգնած պարեկային ոստիկանության բրիգադին, ինչի հետևանքով մեքենայում նստած պարեկային ոստիկանության աշխատակիցներ՝ 1972 թվականին ծնված Օմար Քարելին և 1998 թվականին ծնված Վանո Բասանիձեն տեղում մահացել են:
ՆԳՆ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն, ոստիկանական անձնակազմին վրաերթի ենթարկած անձը ձերբակալվել է։
«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 9-րդ մասով, որը ենթադրում է ալկոհոլի ազդեցության տակ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է երկու մարդու կյանք խլելուն»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։