Զուգդիդիի 20-րդ ընտրատեղամասի մոտ, որտեղ մի քանի ժամ առաջ ընդհարում էր եղել, ոստիկանությունը բերման է ենթարկել «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդներից Գիորգի Մումլաձեին։ Վերջինս հանդես է եկել ի պաշտպանություն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության:
Մումլաձեին բերման ենթարկմանը նախորդել է ծեծկռտուք՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամների և իշխող «Վրացական երազանքի» համակիրների միջև։
Ոստիկանությունից ասել են, որ Մումլաձեին բերման չեն ենթարկում, այլ ցանկանում են տանել հարցաքննության, սակայն այդ ժամանակ կրկին բախում է եղել, և Մումլաձեին ուժի կիրառմամբ նստեցրել են ոստիկանական մեքենա։
Հայտնի է նաև, որ Զուգդիդիում, այս պահի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 5 քաղաքացու:
Նշենք նաև, որ ժամեր առաջ ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունից ահազանգել էին, որ Ախալսոփելիի 36-րդ և 72-րդ ընտրատեղամասերում դիտորդներին թույլ չեն տվել կանգնել գրանցման սեղանի մոտ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր