Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բաթումիի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում էլ կրթական ավան կկառուցվի։
Վարչապետի հրահանգով՝ Աջարիայի կառավարության ղեկավարն ու Բաթումիի քաղաքապետարանը մեկ ամսում տարածք կտրամադրեն:
«Վրաստանի բոլոր շրջաններում պետք է լինեն մասնագիտական ուսումնարաններ ու շատ բարձր որակի դպրոցներ: Մենք Բաթումիում էլ կկառուցենք այնպիսի կրթական ավան, ինչպիսին Թբիլիսիում ենք կառուցում»,- հայտարարել է Բախտաձեն: