Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստին հանդես կգա տարեկան զեկույցով։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին:
Նրա խոսքով, կանոնակարգի համաձայն, օրենսդրական մարմինը կառավարության զեկույցը պետք է լսեր հունիսի վերջին, սակայն Թբիլիսիում զարգացած դեպքերի պատճառով այն հետաձգվեց:
«Երկրում տեղի ունեցած զարգացումների պատճառով Վրաստանի խորհրդարանի համար հունիսի վերջին շաբաթը բավականին ծանր էր: Կանոնակարգի պահանջները տարբեր պատճառներով չբավարարվեցին: Խորհրդարանի առաջին իսկ նիստին կլսենք վարչապետին: Բացի այդ, զեկույցով խորհրդարան են ներկայանալու մարդու իրավունքների պաշտպանը և գլխավոր դատախազը»,- հայտարարել է Չուգոշվիլին: