
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ընթացիկ շաբաթվա ընթացքում կհանդիպի ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: Այս մասին հրավիրած ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը։
Վերոնշյալ հանդիպումից առաջ Օրթագուսը հարկ է համարել շեշտել, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Հարավային Օսիայում անցկացված խորհրդարանական ընտրությունները՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է։
Բախտաձե-Փոմփեո հանդիպմանն անդրադառնալով՝ նա նշել է․ «պետքարտուղարը սպասում է Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը, որի ընթացքում հնարավոր կլինի քննարկել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ»: