
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին: Հանդիպմանը կողմերը խոսել են Վրաստան-Ճապոնիա համագործակցության և տնտեսական ներուժի զարգացման վերաբերյալ:
«Վրաստանը և Ճապոնիան հիանալի հարաբերություններ ունեն բոլոր ուղղություններով և հավատում եմ, որ այս այցը մեր հարաբերությունները նոր բարձունքների հասցնելու հնարավորություն կտա»,- հայտարարել է Բախտաձեն: