Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր կմասնակցի վրացական արտադրանքը ներկայացնող տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը։
«Չինաստանում կբացենք վրացական տաղավար, որը կօգնի հայրենական արտադրանքի տարածմանը: Մեր նպատակն է, որ վրացական արտադրանքն իր տեղն ունենա միջազգային շուկայում: Մենք պետք է արտահանման ծավալներն էլ ավելի մեծացնենք»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բախտաձեն:
Վրաստանի վարչապետը հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։
Նկատենք, որ Վրաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որն ազատ առևտրի պայմանգիր ունի միաժամանակ Չինաստանի և ԵՄ-ի հետ։