
Ուկրաինայում Բախմուտի մոտ ընթացող մարտերում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել, մեկը՝ վիրավորվել, տեղեկությունը տարածել են մարտերին մասնակից այլ մարտիկներ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը տեղեկացվել է Վրաստանի քաղաքացու մահվան մասին, և համապատասխան ընթացակարգեր կիրականացվեն։
Ի դեպ, Ուկրաինայում Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ պատերազմից ի վեր՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս ավելի քան 40 վրացի է զոհվել: