Աջարիայում հանգստացող զբոսաշրջիկները կարող են օգտվել զեղչային քարտերից: Աջարիայի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում այցելուներին առաջարկում են Batumi Discount Card-եր, որոնք զբոսաշրջիկներին թուլ կտան Բաթումիի բուսաբանական այգի, «Բաթումվելո», «Ապոլո» կինոթատրոններ և 40-ի հասնող այլ վայրեր այցելել ՝ օգտվելով 33 տոկոս զեղչով:
Քարտի օգտագործման, զեղչերի, ծրագրին մասնակից տուրիստական վայրերի մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել Gobatumi.com կայք էջ: Զեղչային քարտերը վաճառվում են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում: Հաղորդում է news.ge-ն։