
Բաթումիի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ արդեն երկրորդ օրն է ակցիա են անցկացնում բուհի շենքում։ Ըստ նրանց՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են։
Նրանք պահանջում են նոր ընտրություններ:
Ուսանողների մի մասը գիշերել է համալսարանի շենքում։
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 26-ին. ընդդիմադիր կուսակցությունները և Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների արդյունքները համարում են կեղծված, չեն ճանաչում դրանք, պահանջում են նոր ընտրություններ անցկացնել Միջազգային ընտրական վարչության վերահսկողությամբ: