
Բաթումիում՝ Տբել Աբուսերիձեի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի բակում փակցված է Վրաստանի և Ուկրաինայի դրոշներով պաստառ և հայտնի մակագրությունը՝ «Русский военный корабль, иди на х*й»։ Փոխանցում է Batumelebi.ge-ին:
Այս արտահայտությունը ռուսական օկուպանտների դեմ Ուկրաինայի զինված ուժերի պայքարի և դիմադրության խորհրդանիշն է։
Բացի պաստառից, բակում տարբեր երկրների դրոշներ են փակցված՝ ի նշան համերաշխության և բողոքի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեմ։
Ի դեպ, օրեր առաջ Բաթումիի Աբուսերիձեի փողոցում «Ռուսաստանը օկուպանտ է, մի լսիր ռուսական էստրադային երաժշտություն» բովանդակությամբ գովազդային վահանակ էր հայտնվել: