
Լուսանկարը՝ batumelebi
Բաթումիում ծովը քանդել է նավամատույցի մի մասը։ Նավամատույցը գտնվում է Նոր Բուլվարի տարածքում։
Փոթորիկի ժամանակ նավամատույցի միջին հատվածը փլուզվել է։ Վնասվել է նաև հարևանությամբ գտնվող ռեստորանի շենքը։
Բաթումիում վերջին երկու օրերին հորդառատ անձրևներ են, իսկ ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցվել։
Ըստ տվյալների` նավամատույցը փլուզվել է փոթորկի հետևանքով։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր