Բաթումիում փլուզված շենքից դուրս բերված տղամարդու վիճակը կայուն է

Բաթումիում անցյալ շաբաթ փլուզված շենքի փլատակներից դուրս բերված տղամարդու վիճակը կայունացել է։ Այս մասին հայտնել է Med Center Clinic-ի տնօրեն Մեդեա Քաջայիան: 

«Հիվանդի վիճակը կայուն է, մենք ունենք դրական դինամիկա, նրա կենսական նշանները նորմալ են, լաբորատոր-կլինիկական հետազոտություններում ունի դրական դինամիկա, հիմնականում վիրաբույժներ ու նյարդաբաններ են աշխատում հիվանդի հետ»,-ասել է կլինիկայի տնօրենը: 

Հոկտեմբերի 8-ին Բաթումիում բազմահարկ շենքի մեկ մուտքն ամբողջությամբ քանդվել էր։  Փրկարարները գրեթե 24 ժամ փորձել են վիրավորներին տարհանել: Դեպքի հետևանքով փրկվել է մեկ, մահացել՝ ինը մարդ։

Այս գործով Բաթումիի երեք քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել՝ խափանման միջոց ընտրվել է կալանքը, նրանցից մեկը չի ընդունել առաջադրված մեղադրանքը։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր