Վրաստանի Աջարիայի մարզի Բաթումի քաղաքում՝ հին մզկիթի տարածքում, լքված երեխա են գտել, գրում է Netgazeti-ին:
Նշվում է, որ երեխան եղել է մզկիթի մոտ՝ զամբյուղի մեջ։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնել են, որ գործընթացում ներգրավված է պետական խնամքի գործակալության սոցիալական աշխատողը։ Նորածինը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Տեղեկության համաձայն, փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածով, որը նշանակում է մարդու կյանքը վտանգավոր դրության մեջ դնել։