
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտձեի նախաձեռնությամբ սևծովյան Բաթումիում կկառուցվի կրթության և գիտության քաղաք: Նախագիծն այսօր ներկայացել են վարչապետն ու ԿԳ նախարար Միխեիլ Բատիաշվիլին։
«Կրթությունը` ազգային գաղափար» սա էր նախագծի շնորհանդեսի խորագիրը: Նույն գրառումը արված էր նաև վարչապետի շապիկին:
Կրթական քաղաքում կտեղակայվի պետական ֆիզմաթ դպրոցի մասնաճյուղը, կգործեն մասնագիտական կենտրոն, մարզահամալիր, ժամանակակից լաբորատորիաներ: